«Նոր ուղետոմսային համակարգն ստեղծել է անտրամաբանական ու խտրական մոտեցումներ». Գևորգ Թոսունյան
151
Երեկ, 22:30
Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի ուղետոմսերի անհասկանալի ու անտրամաբանական կարգավորումները. ինչ է սպասվում բնակիչներին՝ թանկացումների ֆոնին Երևանի ավագանու կողմից հաստատված նոր ուղետոմսային համակարգը ոչ միայն թանկացրել է ուղևորափոխադրումները, այլև ստեղծել մի շարք անտրամաբանական ու խտրական մոտեցումներ։ Ահա հիմնական խնդիրները․ *Զեղչեր՝ միայն Երևանի հաշվառված անձանց Զեղչերը տրվում են միայն Երևանում հաշվառված անձանց՝ անտեսվում են Երևանում սովորող/աշխատող, բայց այլ քաղաքներում հաշվառված անձինք, օրինակ՝ Իջևանում, Վանաձորում կամ Գյումրիում, *Թոշակառուների արտոնություններ՝ միայն 63 տարեկանից բարձր անձանց Կենսաթոշակառուների համար նախատեսված զեղչերը չեն տարածվում ավելի երիտասարդ թոշակառուների վրա, ինչպիսիք են զինվորական կամ վաղ կենսաթոշակի անցած քաղաքացիները, *Ուսանողների խտրականություն՝ միայն Երևանի ուսանողներին Արտոնությունները տրամադրվում են միայն Երևանի պետական բուհերի ուսանողներին։ Մասնավոր և միջազգային ուսումնական հաստատությունների ուսանողները դուրս են թողնված։ Եթե դուք, օրինակ, Վանաձորի համալսարանի ուսանող եք, ուրեմն դուք Երևանում ուսանող չեք, *Սոցիալական խմբերի անհավասար մոտեցում Հատուկ արտոնություններ չեն տրամադրվում որոշ խոցելի խմբերի, օրինակ՝ միայնակ ծնողներին կամ բազմազավակ ընտանիքներին, *Տեխնոլոգիական խտրականություն Էլեկտրոնային տոմսեր ձեռք բերելու դեպքում ուղևորությունն ավելի էժան է։ Սա խնդիր է այն մարդկանց համար, ովքեր չունեն համապատասխան սարքեր կամ թվային հմտություններ՝ օգտվելու էլեկտրոնային համակարգերից, *Մեկ տոմս՝ մե՞կ տրանսպորտային միջոցի համար Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայման է նախատեսվել «1 օր», «7 օր» և «90 րոպե» տոմսերի պարագայում, սա պետք է առնվազն պարզաբանվի։ Ստացվում է, որ եթե անձը նույն օրը տոմս է գնել ու գնացել գործի, այդ տրանսպորտային միջոցով տուն գալ չի կարող։ Միգուցե ես եմ մի բան սխալ հասկացել, սա պետք է պարզաբանվի, կարծում եմ։ *«Անսահմանափակ» տոմսի՝ «կես ժամը մեկ օգտագործման» սահմանափակում «30 օր», «90 օր», «365 օր» տոմսերի դեպքում ամրագրվում է անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով)։ Այս խնդիրներն, ի դեպ, անտրամաբանական է համարում նույնիսկ Արհեստական բանականությունը, սակայն ոչ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները»։