«Կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին․ մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել»․ Էդմոն Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օր անընդմեջ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում՝ իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ հայտարարություններով նրանք հող են նախապատրաստում ապագա ռազմական ագրեսիայի համար, որպեսզի հետագայում դա ձևակերպեն որպես ինքնապաշտպանական գործողություններ։ Իսկ մեր իշխանությունները անհոգ վայելում են հանգստյան օրերը։ Նրանք իրենց քարոզչամեքենայով ստեղծել են «անպրոբլեմ պետության» պատրանք և փորձում են կատարելագործել այն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հավատան այդ հեքիաթին։ Այսօր, երբ ԱՄՆ գործող վարչակազմը գնում է, իսկ եկողը դեռ երկար անորոշություն կամ բացարձակ չեզոքություն կպահպանի մեզ հետ կապված հարցերում, բնական է, որ մեր թշնամիները օգտվելու են ստեղծված խառնաշփոթից՝ առավելագույնը ստանալու համար: Ի՞նչ ենք անում մենք։ Անմիջնորդ ու առանց բանակցային որևէ հարթակի հարցազրույցներով բանակցություն ենք վարում: Սա անպատասխանատու և անհեռատես քաղաքականություն է, որը նոր աղետ է բերելու։ Շարունակում եմ պնդել, որ բաց հարցերը կարող են լուծվել վերջին ամենագործուն մեխանիզմով և կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին։ Հենց հիմա մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել այդ ձևաչափում, և դուք դա լավ գիտեք։ Հետո չասեք, թե քաղաքական խիզախություն չենք ունեցել ու չենք առաջարկել»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |
«Թուրքիան ու Իրանը առաջիկա օրերին կորոշեն մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները․ բա հայերն ո՞ւր են»․ Հովհաննես Ավետիսյան
5900:30«Իրանական թելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է»․ Վարդան Ոսկանյան
7900:00«Կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին․ մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել»․ Էդմոն Մարուքյան
85Երեկ, 23:36«Շանտաժի ենթարկվելով ու զիջելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 22:12«Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել»․ Արա Պողոսյան (լուսանկար)
115Երեկ, 22:00«Թուրքիան Իրանի հետ Զանգեզուրի միջանցքի հարց ա քննարկում, իսկ «տիկտոկերը» կնգան ձվածեղ ա կերցնում»․ Արամ Մանուկյան
140Երեկ, 21:36