Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.

«Մենք ձեր մոբի «միսը» չենք». վաղը «Ազատազէն»-ի լիցենզիայի դատի վճռի օրն է

129
Երեկ, 21:54
«Մենք ձեր մոբի «միսը» չենք». վաղը «Ազատազէն»-ի լիցենզիայի դատի վճռի օրն է

«Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը «Ազատազէն»-ի լիցենզիայի դատի վճռի օրն է:
Ես ու դու զենք ունենալու ու դրանով մարզվելու իրավունք ունենք:
Մենք ձեր մոբի «միսը» չենք, որ տաք պատահական տպերի, տանեն աղան:
Մինչև 2020-ը ողջ Հայաստանում մի հատ նորմալ չափի քաղաքացիական հրաձգարան չկար, որ մարդ գնար մարզվեր:
Որ պլանավորեին հայ ազգի պարտվելը, մի գործը հենց ոչ մի հրաձգարան երկրում թույլ չտալը կլիներ:
Ու հիմա փոխարենը մենք նորերը կառուցելով զբաղված լինեինք, հինը պահելու պայքարին ենք լծված:
Որ ամեն ինչ փդած չլիներ մեր երկրում ես ու ընկերներս 10 տարվա ամենօրյա «Ազատազէնական» անելիք կունենայինք: Ու երջանիկ կանեինք, պետությանն էլ խիստ պիտանի կլինեինք:
Բայց մենք զբաղված ենք դատվելով:
Դատվելով այն ոստիկանության հետ, ում հետ նույնպես փնթի են վարվել պատերազմին:
Ու նրանց նվիրյալները նույնպես պակասել են այդ փնթիության պատճառով:
Ու էլի են նույնը անելու թե մեր, թե ձեր հետ, քանի որ մեզ ու ձեզ թողել են ինքնակազմակերպելով ջոկատ կազմելու մակարդակի:
Բայց մենք, մեկ է, հաղթելու ենք:
Ու Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու:
Ինքն իրեն չի գալու, ես ու դու պայքարելով պիտի բերենք»:

Աղբյուրը`   Իշխան Գևորգյան