Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.

Եթե Գերմանիան կամ ԵՄ-ն փակեն դռները Սիրիայի համար, մյուսները կգան․ #Tagesschau

545
Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 17:36
Եթե Գերմանիան կամ ԵՄ-ն փակեն դռները Սիրիայի համար, մյուսները կգան․ #Tagesschau

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Սիրիա էր գնացել, որպեսզի Սիրիան «չգնա» դեպի Ռուսաստան և Չինաստան։ Այս մասին գրում է գերմանական Tagesschau հրատարակությունը։
Պարբերականը նշում է, որ Բերբոքը կարող էր հրաժարվել Սիրիայի նոր իշխանությունների հետ շփումներից, սակայն նրանց ճանաչում, փող և ներդրումներ են պետք Եվրոպայից, ինչը նշանակում է, որ «այստեղ սկսվում է արտաքին քաղաքականությունը»։

«Եթե Գերմանիան կամ ԵՄ-ն փակեն դռները, մյուսները կգան: Ռուսաստանն ու Չինաստանը շփումներից չեն վախենում», - ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնեք, որ հունվարի 3-ին Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնել էին Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ։