Աղավնավանք և Ձորավանք համայնքների սարերում բռնկված հրդեհը մարվել է
![]() Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։ 47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։ Սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել էր անձնակազմի հավաք։ Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է եղել 137 հրշեջ-փրկարար։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ղելե նաև ՊՆ մեկ ուղղաթիռ։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 15։32-ին։ ՓԾ ստորաբաժանումների կողմից սահմանվել էր հերթապահություն։ ![]() ![]() ![]() Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25



