Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.

«Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է»․ Արա Պողոսյան

369
Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 17:12
«Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է»․ Արա Պողոսյան

Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է՝ հավասարակշռումը։
Հավասարակշռելով արտաքին քաղաքականությունը, հնարավորություն ես ստանում զբաղվել ներքին խնդիրները լուծելով։
Հավասարակշռելով ռազմական կարողությունները քո տարածաշրջանում, հնարավորություն ես ստանում խաղաղության միջավայրում աշխատելու և զարգանալու։
Հավասարակշռելով տնտեսական հարաբերությունները, հնարավորություն ես ստանում զարգացնել քո տնտեսությունը, օգտագործելով բոլոր ուղիները։
Հավասարակշռելով արդյունաբերական համալիրը, հնարավորություն ես ստանում միջազգային տնտեսական հարաբերություններում առաջարկ կատարելու և սեփական պահանջարկը ձևակերպելու։
Հավասարակշռելով քո երկրի քաղաքական համակարգը, հնարավորություն ես ստանում ապահովել քաղաքական սերնդափոխության հարթ և անցնցում ընթացք։ Հնարավորություն ես ստանում իշխանության փոփոխության մեկ և օրինական ճանապարհ ունենալու, որը կդարձնի կանխատեսելի քո երկրի վարքագիծը, քաղաքական փոփոխություններն ու դրանց ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա։
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան