«Թուրքիայի և Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» հարցի լուծման համար նախապատրաստվում է ռազմական ագրեսիա»․ Անի Սամսոնյան
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում երևի թե արդեն հասկացել են, որ Հայաստանում ադեկվատ իշխանություն չկա և Կառավարության շենքում նստած բլոգերները չեն տիրապետում իրենց երկրում ստեղծված իրավիճակին և որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա: Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ մասնակցութամբ, այդ իսկ պատճառով Իրանի պատվիրակությունը առաջիկայում կմեկնի հենց Թուրքիա այդ հարցը քննարկելու համար: Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից սահմանին կրակ բացելու և պատերազմի նախապատրաստվելու մասին տեղեկատվական տեռորը խոսում է այն մասին, որ միջանցքի հարցի լուծման համար, դիվանագիտական ճնշումներից բացի, նախապատրաստվում է նաև ռազմական ագրեսիա, որի պլանը գծվել է 2024թ․ տարավերջին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ակտիվ հանդիպումների ընթացքում: Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանում: Երբ ռեալ կյանքում դու որպես դերակատար գոյություն չունես ու իրավիճակի վրա ազդելու էլ ձև չունես, սոցիալական ցանցերում քո գոյության պատրանքն ես ստեղծում, որ մարդկանց ուշադրության էներգիայով սնվես: Սա է այսօր մեր իշխանության հոգեբանական տխուր վիճակը»: Աղբյուրը` Անի Սամսոնյան |
«Թուրքիան ու Իրանը առաջիկա օրերին կորոշեն մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները․ բա հայերն ո՞ւր են»․ Հովհաննես Ավետիսյան
5900:30«Իրանական թելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է»․ Վարդան Ոսկանյան
7900:00«Կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին․ մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել»․ Էդմոն Մարուքյան
85Երեկ, 23:36«Շանտաժի ենթարկվելով ու զիջելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 22:12«Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել»․ Արա Պողոսյան (լուսանկար)
115Երեկ, 22:00«Թուրքիան Իրանի հետ Զանգեզուրի միջանցքի հարց ա քննարկում, իսկ «տիկտոկերը» կնգան ձվածեղ ա կերցնում»․ Արամ Մանուկյան
140Երեկ, 21:36