Հութիները հարձակվել են ամերիկյան ավիակրի վրա
1581
Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 01:01
![]() Եմենի հութիները՝ ապստամբ «Անսար Ալլահ» շարժումից, Կարմիր ծովում հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակում են գործել ամերիկյան USS Harry Truman ավիակիրի վրա։ Այս մասին Al Masirah հեռուստաալիքին ասել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարին։ «Եմենի հրթիռային և անօդաչու համակարգերի ուժերը համատեղ ռազմական գործողություն են իրականացրել՝ երկու թևավոր հրթիռներով և չորս անօդաչու թռչող սարքերով գրոհելով ամերիկյան USS Harry Truman ավիակիրը Կարմիր ծովի հյուսիսում»,- ասել է շարժման ներկայացուցիչը։ Հութիների տեղեկություններով՝ այդ պահին ամերիկացիները պատրաստվում էին խոշոր օդային հարված հասցնել Եմենին։ «Մեր գործողությունը հանգեցրեց ամերիկյան հարձակման ձախողմանը»,- նշել են հութիները: |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
