Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռանում է
![]() Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ լիբերալները չեն ընտրել նոր առաջնորդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Իր որոշման մասին Թրյուդոն հայտարարել է այսօր առավոտյան կայացած մամուլի ասուլիսում։ Կանադական լրատվամիջոցների աղբյուրները պարզաբանել են, որ Թրյուդոն որոշել է հայտարարել իր հրաժարականի մասին Լիբերալ կուսակցության ազգային համագումարից առաջ, որը կսկսվի չորեքշաբթի։ Այնտեղ կորոշվի կուսակցության ղեկավարության վերընտրության հարցը: Ենթադրվում է, որ Թրյուդոն ցանկացել է խուսափել անցանկալի իրավիճակից, երբ իր կուսակցության անդամները կհեռացնեն իրեն ղեկավարի պաշտոնից։ |

Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
210Երեկ, 09:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
125Երեկ, 00:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
14124.09.2026, 21:48
Փաշինյանը և Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը (տեսանյութ)
11624.09.2026, 09:42
«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ
16223.09.2026, 17:12
«Օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)
16023.09.2026, 13:24
