Գիշատիչներով լի արգելոցում անհետացած 7-ամյա տղան հրաշքով գտնվել է 5 օր անց
![]() Զիմբաբվեի ազգային պարկում անհետացած յոթամյա տղային հրաշքով կենդանի են գտել հինգ օր տևած որոնումներից հետո։ Նրա անունը Տինոտենդա Պուդու է։ Դեկտեմբերի 27-ին նա տնից դուրս է եկել և պատահաբար հայտնվել «Մատուսադոնա» արգելոցի տարածքում։ Տարածքը շատ գիշատիչների, այդ թվում՝ առյուծների տունն է, ինչը չափազանց վտանգավոր է դարձնում այստեղ գտնվելը: Սակայն Տինոտենդային հաջողվել է գոյատևել՝ ուտելով վայրի մրգեր և գտնելով ժամանակավոր կացարաններ։ Հինգ օրվա ընթացքում նա անցել է մոտ 50 կիլոմետր տարածություն, ծարավը հագեցնելու համար նա փոքրիկ իջվածքների մեջ ջուր է փնտրել չոր գետի հունում։ Իշխանությունները փրկարարական օպերացիա են կազմակերպել, որի ընթացքում կամավորները թմբուկների միջոցով ազդանշաններ են հնչեցրել գիշերային ժամերին՝ օգնելու համար տղային՝ գտնել իրենց: Փրկարարների համատեղ ջանքերի և բախտի շնորհիվ փոքրիկ Տինոտենդան ողջ-առողջ հայտնաբերվել է։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
