«Հայտարարության մեջ չի շոշափվել Զանգեզուրի միջանցքի հարցը». Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե իբր Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատվիրակություն է ուղարկելու Թուրքիա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Տեղեկատվությունն հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներն էին ակտիվորեն տարածում, և ստեղծվում էր տպավորություն, թե Իրանն ու Թուրքիան համաձայնության կարող են գալ այս հարցում։ Ընդ որում հետաքրքիրն այն էր, որ տարածվող տեղեկատվության մեջ իբրև թե Իրանի ԱԳ ներկայացուցիչը՝ Բաղայը, նշել է, թե իբր միջանցքի հարցը երկու երկրների միջև «ո՛չ թե քաղաքական հարց է, այլև՝ տեխնիկական»։ Ահա այս ձևակերպումն ինքնին հարցեր էր առաջացնում, որովհետև Իրանի համար այս հարցը ո՛չ թե անգամ քաղաքական ենթատեքստ ուներ, այլև աշխարհաքաղաքական, ինչը շեշտակիորեն բարձրացնում էր հարցի կարևորությունը։ Աղբյուրը` Արա Պողոսյան |
«Թուրքիան ու Իրանը առաջիկա օրերին կորոշեն մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները․ բա հայերն ո՞ւր են»․ Հովհաննես Ավետիսյան
5900:30«Իրանական թելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է»․ Վարդան Ոսկանյան
7900:00«Կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին․ մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել»․ Էդմոն Մարուքյան
85Երեկ, 23:36«Շանտաժի ենթարկվելով ու զիջելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 22:12«Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել»․ Արա Պողոսյան (լուսանկար)
115Երեկ, 22:00«Թուրքիան Իրանի հետ Զանգեզուրի միջանցքի հարց ա քննարկում, իսկ «տիկտոկերը» կնգան ձվածեղ ա կերցնում»․ Արամ Մանուկյան
140Երեկ, 21:36