Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.

«Մեր ազգային դիմագծերից մեկը` ճշմարտության նախապատվությունը` ընդդեմ հարմարավետության». Ռուբեն Մելիքյան

226
Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ., 17:42
«Մեր ազգային դիմագծերից մեկը` ճշմարտության նախապատվությունը` ընդդեմ հարմարավետության». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հունվարի 6»-ի խորհուրդը ցույց է տալիս, որ մեր ազգային դիմագծերից մեկը դարեր շարունակ եղել է ճշմարտության նախապատվությունը՝ ի դեմ հարմարավետության։ Ի՞նչ էր մեզնից գնում. կարող էինք զիջել ու մյուս բոլորի պես՝ Սբ.Ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին։ Բայց՝ ոչ։ Ունեցել ենք մեր հայրերից փոխանցված ավանդույթ, նվիրական ճշմարտության մի հատիկ, ու սրբության պես պահել ենք այն՝ չնայած բոլոր գայթակղություններին։
Նույնը վերաբերում է շատ ու շատ այլ հարցերի, որոնք անիրազեկ մարդու ուշադրությունից դուրս են՝ «Մի է բնութիւն…» բանաձևը, «խաչեցար»-ը, անապակ գինին, և այլն։
Սա՛ է եղել մեր դիմագիծը՝ Ճշմարտության նախընտրությունը Հարմարավետությունից։ Մեծ հաշվով, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ կենսակերպ ու ազգային երկարակեցության բանաձև։ Ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հավատարմության ու արդարության բանաձև։ Բանաձև, որից մեզ դարեր շարունակ փորձել են զրկել։
Հաջողելո՞ւ են արդյոք։ Կախված է մեզնից։ Մեզնից յուրաքանչյուրից։
Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան