Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.

«Չի բացառվում, որ թուլացած Թեհրանը «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում գնա զիջումների»․ Գագիկ Համբարյան

217
Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ., 15:18
«Չի բացառվում, որ թուլացած Թեհրանը «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում գնա զիջումների»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վայելեք. Թեհրանն ու Անկարան քննարկում են «Զանգեզուրի միջամցք»-ի հարցը։ Տեսնես Երևանում տեղյա՞կ են այդ մասին։ Իսկ ժողջանին այդ ամենը հետաքրքրքո՞ւմ է։
Նիկոլն էլ դիտավորյալ ժողջանին ու ժեխափթիրին հետամանորյա լափով է շեղում։
Հայաստանի հարցերը լուծվում են ամենուր՝ Մոսկվա, Վաշինգթոն, Անկարա, Բաքու, Փարիզ, Լոնդոն, Թեհրան, Բրյուսել, Պրահա, բացի Երևանից։
Մենք շարունակում ենք մնալ սեղանի վրա, իսկ ժողջանին Նիկոլի դավաճանաոհմակը համոզում է, որ մենք ինքնիշխան և անկախ երկիր ենք, որի հարցերը, ինչպես տեսնում ենք, այլ մայրաքաղաքներում են լուծվում։
Ցավոք, չի բացառվում, որ Սիրիայից վտարված և թուլացած Թեհրանը, ով միակն էր, որ դեմ էր «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը, հիմա գնա զիջումների այս հարցում»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան