Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվեց ևս 2 ժամով
Ազգային հերոս, գեներալ Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը կրկին հետաձգվել է, այս անգամ 2 ժամով։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է այսօր առավոտյան։ Նրա կալանքի միջնորդության քննությունը նախատեսվում էր ժամը 18։00-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի դատարան) նստավայրում։ Կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Մասիս Մելքոնյանը: Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: «Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամասներ հաղորդել, սակայն կրկնում ենք՝ Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը», - նշել է փաստաբանը: Փաստաբան Արմեն Անդրիկյանն էլ հայտնել էր, որ գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Խաչարտյանին, 5 հատոր է 1200 էջ, ուստի իրենք չեն հասցրել մանրամասներին ծանոթանալ ու միջնորդելու են հետաձգել գործի քննությունը։ |
«Դու մեղավորի ատամները կփշրես». Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորել է սաղմոսով
4718:36Ռուսաստանը դատի կտա գերմանական Siemens ընկերությանը
7918:18«Մենք կրոնական համայնք ենք․ ազգ չենք, անգամ՝ ժողովուրդ չենք»․ Վահե Լոռենց
9217:24Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, մատուցվում է Սուրբ Պատարագ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7017:00Եռաբլուրից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
11616:00«Էսա Նիկոլի «իրական Հայաստանը»՝ բրախած ու անտեր»․ Արմեն Հովասափյան
11614:54