Ռուսաստանը դատի կտա գերմանական Siemens ընկերությանը
![]() «Ռոսատոմ»-ը դատի է տալու Siemens-ին՝ Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանին սարքավորումներ չմատակարարելու համար։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ «Այն սարքավորումները, որոնց համար կանխավճար է կատարվել, չեն առաքվել։ Սա հանգեցրել է լրացուցիչ ծախսերի ինչպես սարքավորումների ձեռքբերման, այնպես էլ դրա տեղադրման ժամկետների համար: Մենք մտադիր ենք այս հարցով հայց ներկայացնել»,- հարցին, թե արդյոք գումարները վերադարձվել են չմատակարարված սարքավորումների համար, պատասխանել է Լիխաչովը: Նշվում է, որ Siemens-ը խախտել է թուրքական «Աքքույու» ատոմակայանին սարքավորումներ մատակարարելու պայմանագրային պարտավորությունները։ Արդյունքում բոլոր անհրաժեշտ բաղադրիչները հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությանը «բարյացակամ» երկրներում։ Siemens-ը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում 2022 թվականի մարտից՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման պատճառով։ Նույն թվականի մայիսին կոնցեռնը հայտարարեց Ռուսաստանում բոլոր արդյունաբերական գործունեությունը դադարեցնելու իր որոշման մասին։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
