Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.

«Կազմել են կոնկրետ թիրախներ, դրանց մի մասը ձերբակալվում է». Տիգրան Աբրահամյան

336
Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 19:50
«Կազմել են կոնկրետ թիրախներ, դրանց մի մասը ձերբակալվում է». Տիգրան Աբրահամյան

«Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում տալու մասին հայտարարել է հենց այս իշխանությունը, և հենց այն մարդը, ում քաղաքական որոշման հետևանքով այսօր Տիրան Խաչատրյանը ձերբակալված է»,-լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությունը, ի սկզբանե ունենալով 44-օրյա պատերազմի պատասխանատվության կամ մեղավորության հարցը կոնկրետ մարդկանց վրա դնելու առաքելությունը, որը ստանձնել է, կազմել է ցուցակներ՝ կոնկրետ ժամանակահատվածի համար: Ենթադրաբար անընդհատ ինչ-որ մարդիկ, զինվորականներ են ձերբակալվելու: Զուգահեռ, այդ տրամաբանության մեջ 44-օրյա տխրահռչակ հանձնաժողովի զեկույցն է կազմվելու, որտեղ գտնել ռազմական որևէ բաղադրիչ, չի լինելու»,- ասաց պատգամավորը։

Նա նաև ընդգծեց. «Կա քաղաքական որոշում, դրա հիման վրա կազմել են կոնկրետ թիրախներ, և այդ թիրախների մի մասը ձերբակալվում է, մի մասը քննադատության առարկա է դառնում»:

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը՝ իր բնավորությանը և խառնվածքին համահունչ, փորձում է ամեն ինչ անել հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու, իրար հակադրելու համար:

«Կա քաղաքական որոշում, և դրա հիման վրա կազմել են կոնկրետ թիրախներ». Տիգրան Աբրահամյան