Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.

«Եռաբլուրում գողանում են հերոս տղաների շիրմաքարերի ծաղիկները»․ Ժաննա Ալեքսանյան

453
Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 22:30
«Եռաբլուրում գողանում են հերոս տղաների շիրմաքարերի ծաղիկները»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եռաբլուրում գողանում են հերոս տղաների շիրմաքարերի ծաղիկները. ծնողներն ահազանգում են։
«Արա, վեկալ»,- Գոռ Ասատրյանի շիրմաքարի մոտ կանգնած երկու անձանցից մեկն այս խոսքերով է մյուսին դիմում, հրահանգից հետո նրանցից մեկը վերցնում է մոր կողմից տեղադրված թարմ ծաղիկները։

«Պատահական նայեցի, տեսա ծաղիկները չկան։ Դեկտեմբերի 31-ին գիշերն էի դրել, հունվարի 2-ի երեկոյան արդեն վերցնում են»,- «Forrights»-ի հետ զրույցում ասել է Գոռի մայրը՝ Իրինա Խաչատրյանը։

Հոդվածի հղումը մեկնաբանության մեջ»։

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան