Կրակոցներ՝ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
![]() Հունվարի 2-ին ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էլ ահազանգ է ստացվում քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոչ ադեկվատ վիճակում ավտոմեքենան վարում է, իսկ վարորդի կողքի ուղևորը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակում օդ և այդ «Mercedes»-ն ու այլ ավտոմեքենաներ իրար վրա են քշում։ Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան ու վարորդին՝ Երևանի 44-ամյա բնակիչ Գագիկ Հ.-ին, ում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մյուս անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
