Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.

«Նիկո՛լ, պատերազմի արդյունքների մեղավորն ու պատասխանատուն դու ես». Անժելա Էլիբեգովա

323
Երեկ, 00:30
«Նիկո՛լ, պատերազմի արդյունքների մեղավորն ու պատասխանատուն դու ես». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկո՛լ, մեկ ա, պատերազմի արդյունքների մեղավորն ու պատասխանատուն դու ես։ Հասկանում եմ, որ ընտրությունների ես պատրաստվում ու բարդում ես սաղ բանակի վրա։ Բայց էդ կապ չունի։
Դու ես նախապես իմացել հարձակման մասին, դու ես անպատասխանատու հայտարարություններ արել, դու ես պատերազմի ժամանակ ֆեյսբուքում ռազմական գաղտնիքներ հրապարակել, դու ես հրաժարվել դեռ հոկտեմբերին խաղաղության պայմանագիր կնքել, դու ես բանավոր պայմանավորվածություններով հողեր հանձնել, դու ես Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Երկար կարելի ա դեռ թվարկել, բայց միտքը, հուսամ, ըմբռնեցիր։ Շատ բարդ միտք չէ։ Դու ես պատասխանատու և մեղավոր։ Անձամբ դու»:

Աղբյուրը`   Անժելա Էլիբեգովա