«Փաշինյանը հաճույք է ստանում մարդկանց հուզական պոռթկումները կառավարելուց». Արման Մելիքյան
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուսանողական տարիներիս համակուրսեցի երեք իրար շատ մտերիմ ընկերներ կային։ Առաջին կուրսում էինք։ Սկսեցինք նկատել, որ մեծ դասամիջոցին այս երեքն ինչ-որ տեղ էին չքվում, ապա ուշացած, հռհռալով ու իրար ականջին ինչ-որ բաներ փսփսալով՝ ներս էին ընկնում լսարան։ Պարզվեց, որ սրանք գնում են զանգելու մի անծանոթ մարդու, որը գեղարվեստական հայհոյախոսության մեծ վարպետ էր։ Առաջին անգամ սխալմամբ էին համարը հավաքել ու իրենց սխալի համար յոթհարկանի հյութալի քֆուրների հասցեատեր դարձել։ Լավ ընտանիքներում դաստիարակություն ստացած, կարդացած ու խելացի տղաներ էին ու հասկացել էին, որ դաստիարակության բացերը լրացնելու՝ այդ մարդուց կարևոր բան ունեն սովորելու։ Դրա համար յուրաքանչյուր մեծ դասամիջոցին մոտակա երկուկոպեկանոց ավտոմատ հեռախոսից զանգում էին այդ մարդուն, մի հայհոյանք տալիս, ապա ըմբոշխնում վարպետի երկարաշունչ, սեռական երևակայությունը խթանող պատասխանը։ Այս պատմությունը հիշվեց մեր ներկա քաղաքական-հասարակական ծանծաղ ալեկոծումների շնորհիվ։ Օրումեջ վարչապետ Փաշինյանը հասարակության ինքնասիրությունն ու ինքնագնահատականը ստորացնող մի բան է ասում, ու մարդիկ, իրար հերթ չտալով, սկսում են ասվածը քննարկել, Փաշինյանին սխալ հանել ու հայհոյել։ Բայց մարդը, կարծես, գիտի, թե ինչու է դա անում։ Նախ, թերևս, ինքնահաստատվում ու հաճույք է ստանում նրանից, որ ուզած ժամանակ կարող է հանրային փոթորիկ առաջացնել ու կառավարել մարդկանց հուզական պոռթկումներն իր ուզած ձևով։ Կա նաև երկրորդ գործոնը՝ որքան շատ հայհոյեն Փաշինյանին Հայաստանում, այնքան մեծ ու անվերապահ կլինի դրսից իրեն տրվող աջակցությունը»: Աղբյուրը` Արման Մելիքյան |
«Մեղրիի տարբերակ եղել է»․ Թաթուլ Հակոբյան
7818:30«Հայաստանը կորցրել է տարածքներ, բայց շարունակում է Ռուսաստանից իր կախվածությունը». Արման Բաբաջանյան
7718:06Եթե Գերմանիան կամ ԵՄ-ն փակեն դռները Սիրիայի համար, մյուսները կգան․ #Tagesschau
10517:36«Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է»․ Արա Պողոսյան
10117:12«Վարկաբեկելով Տիրանին՝ վարկաբեկում է ամբողջ բանակը»․ Արթուր Խաչատրյան
9617:06«Հրազդանի կիրճում՝ 30կմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9716:48