Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.

«Անցնող տարում ևս մենք ունեցել ենք տարածքային կորուստներ»․ Թաթուլ Հակոբյան

342
Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 18:42
«Անցնող տարում ևս մենք ունեցել ենք տարածքային կորուստներ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024-ը թեև ամենախաղաղ տարին էր 2020-ի աղետից ու 2023-ի արհավիրքից հետո, սակայն անցնող տարում ևս մենք ունեցել ենք տարածքային կորուստներ:
Իշխանություն-ընդդիմություն կատաղի պայքարում կորչում է ճշմարտությունը, կա՛մ սև է, կա՛մ սպիտակ: Մինչդեռ մեր ժողովուրդը պետք է իմանա ավելին, քան լսում է իշխանական և ընդդիմադիր խոսնակների շուրթերից:
2024-ին մենք Ադրբեջանին ենք զիջել Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար գյուղերի մոտ կեսը, ինչպես նաև Խեյրիմլի և Կըզըլ Հաջիլի գյուղերը, ընդ որում՝ վերջինը կիսով չափ էր մեր վերահսկողության տակ:
Այսպիսով՝ մենք զիջել ենք 1990 թվականից ի վեր Հայկական բանակի վերահսկողության տակ գտնվող և ցանկացած քարտեզով Խորհրդային Ադրբեջանին պատկանող տարածքներ, բայց դիմացը չենք ստացել տարածքներ, որոնք Խորհրդային Հայաստանին են պատկանում կամ գրավվել են Ադրբեջանի կողմից 2020-ից հետո:
Ադրբեջանին 4 գյուղերի վերադարձից հետո քիչ գրվեց կամ գրեթե չգրվեց, որ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում և Ներքին Ոսկեպար գյուղերը, որոնք Նոյեմբերյան-Երևան միջպետական ճանապարհի վրա են, կիսվել են: Այսինքն՝ ադրբեջանական գյուղերի մեծ հատվածներ սահմանազատումից հետո մնացել են Հայաստանի Հանրապետության տարածքում»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան