Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.

«Հայաստանը չի կարող Ռուսաստանի «ականջը քաշել»՝ կարգի հրավիրել»․ Գրիգոր Բալասանյան

329
Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 01:54
«Հայաստանը չի կարող Ռուսաստանի «ականջը քաշել»՝ կարգի հրավիրել»․ Գրիգոր Բալասանյան

«Ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դուրս հանել ՀԱՊԿ-ից, ինչը մեխանիկորեն Հայաստանը դուրս կբերի նաև ԵԱՏՄ-ից, երբ այդ նույն Նիկոլ Փաշինյանին սպասարկող օլիգարխները հարստանում են այդ նույն Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հաշվին»- «168ժամ»-ի եթերում նշեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։

«Ես հեռու եմ այն մտքից, թե Փաշինյանը Հայաստանը դուրս է հանելու ՀԱՊԿ-ից: Ինչո՞ւ, որովհետև դրանից հետո ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը կդրվի անմիջապես: Հայաստանն անմիջապես կզրկվի այն ֆինանսական հոսքերից, որոնք ունի ԵԱՏՄ անդամ լինելու շնորհիվ:

Օլիգարխիկ մի հսկա շրջանակ ստանում է ֆինանսական հսկայական հոսքեր ԵԱՏՄ-ի ներմուծման և արտահանման հնարավորությունների հաշվին, ոսկու ներմուծման և արտահանման հաշվին»,- նկատեց Բալասանյանը՝ ընդգծելով, որ աշխարհում չկա մի նախադեպ, երբ երկիրը տնտեսապես անդամակցում է որևէ կառույցի, անվտանգության հարցով՝ հակառակ ճամբարում գտնվող երկրների ստեղծած կառույցի:

Քաղաքագետն ընդգծեց, որ փոքր Հայաստանը չի կարող Ռուսաստանի «ականջը քաշել»՝ կարգի հրավիրել։

«Հայաստանը չի կարող Ռուսաստանի «ականջը քաշել»՝ կարգի հրավիրել»․ Գրիգոր Բալասանյան