Եռաբլուրից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են
ՀՀ Պաշտպանության նախարարությունից Forrights.am-ին հայտնել են, որ հայտնաբերել են Եռաբլուր զինվորական պանթեոնից ծաղիկներ գողացող անձանց։ «Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք՝ հունվարի 4-ին Forrights.am-ը 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմներում զոհված տղաների ծնողներից ահազանգ էր ստացել այն մասին, որ անհայտ անձիք գողանում են իրենց դրած ծաղիկները։ «Պատահական նայեցի, տեսա ծաղիկները չկան։ Դեկտեմբերի 31-ին գիշերն էի դրել, հունվարի 2-ի երեկոյան արդեն վերցնում են»,-Forrights.am-ի հետ զրույցում ասել էր սեպտեմբերի 13-ին զոհված սպա Գոռ Ասատրյանի մայրը՝ Իրինա Խաչատրյանը։ Մեզ ահազանգած ծնողներն ասում էին, որ դժգոհություն ունեն ՊՆ ՌՈ-ի կողմից իրականացված հսկողությունից՝ շեշտելով, որ նրանց թվաքանակը քիչ է։ ՊՆ խոսնակն այս առնչությամբ նշեց․ « Տարածքը տեսահսկվում է, իսկ Ռազմական ոստիկանության՝ նշված վայրում հերթապահության կազմակերպման, հերթապահության մեջ ընդգրկված աշխատակիցների քանակի որոշման հիմքում ընկած են մի շարք հաշվարկներ և հանգամանքներ»: |
«Դու մեղավորի ատամները կփշրես». Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորել է սաղմոսով
4718:36Ռուսաստանը դատի կտա գերմանական Siemens ընկերությանը
7918:18«Մենք կրոնական համայնք ենք․ ազգ չենք, անգամ՝ ժողովուրդ չենք»․ Վահե Լոռենց
9217:24Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, մատուցվում է Սուրբ Պատարագ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7017:00Եռաբլուրից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
11616:00«Էսա Նիկոլի «իրական Հայաստանը»՝ բրախած ու անտեր»․ Արմեն Հովասափյան
11614:54