Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.

«Կալանքի հիմքում դրվել է «վարույթին խոչընդոտելու ռիսկը»». Վարազդատ Հարությունյան

323
Երեկ, 00:48
«Կալանքի հիմքում դրվել է «վարույթին խոչընդոտելու ռիսկը»». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը դեռևս չի ավարտվել:
Պաշտպանական կողմին կալանքի միջնորդությանն ու 5 հատորից (մոտ 1200 էջ) բաղկացած գործի նյութերին ծանոթանալու նպատակով տրամադրվեց ընդամենը 2 ժամ: Այնինչ՝ 2 ժամ տևեց ընդամենը քննիչի կողմից 84 էջանոց կալանքի միջնորդությունն ընթերցելը: Այսինքն՝ գործի նյութերը զուտ արագ կարդալու համար մեզ առնվազն պետք էր դա անել 12 ժամ և անդադար:
Կալանքի հիմքում դրվել է բացառապես «վարույթին խոչընդոտելու ռիսկը», որի տակ որևէ փաստական տվյալ չկա՝ նույնիսկ մի «անմեղ» փաստական տվայլ այլ զուտ վերացական ենթադրություն է: Ավելին, 4 տարի քննվող այս գործի ընթացքում Տիրան Խաչատրյանի կողմից ոչ միայն որևէ խոչընդոտող գործողություն կամ նման փորձ չի կատարվել, այլև հակառակը՝ գեներալ-լեյտենանտը քանիցս հարցաքննվել է վկայի կարգավիճակով ու տվել համապարփակ ցուցմունքներ:
Չնայած գայթակղությունը մեծ է այս դատարկ գործի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու, սակայն առնվազն այս պահին կաշկանդված ենք նախաքննական և ռազմական գաղտնիքի ռեժիմով»: