Ե՞րբ կմեկնարկի առողջապահական ապահովագրությունը. պարզաբանում է Անահիտ Ավանեսյանը
![]() «Ազատության» եթերում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով առողջապահական ապահովագրության հետաձգմանը, նշեց, որ հայեցակարգից ռեալ բարեփոխում ընկած հատվածում լինում են թե՛ ժամկետների, թե՛ բովանդակության փոփոխություններ. «Ես հույս ունեմ, որ հաջորդ տարվա հետաձգումը մեզ մի քիչ էլ ժամանակ կտա՝ օրենսդրական փաթեթի վերջնական հատվածները հստակեցնելու և առաջ գնալու: Մի բան հստակ է ՝ 2021-2026 թթ․ մեր կողմից տրված քաղաքական խոստումն իրագործվելու է»: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ապահովագրական բարեփոխումը ներառում է թե՛ որակի ու հասանելիության հետ կապված աշխատանքները, թե՛ դիմելիության աճը: «Մենք հաջորդ տարի ծառայությունների թե՛ գնային որոշակի փոփոխություններ ենք անելու, թե՛ ծավալի փոփոխություններ: Երբ որ առաջին փուլով բոլոր պետպատվերի շահառուները կընդգրկվեն ապահովագրության մեջ, մենք պատրաստված կլինենք այս մասով»,- նշեց նախարարը և, անդրադառնելով առողջապահական ապահովագրության մեկնարկի ժամանակին, ասաց. «Մենք օրենսդրական փաթեթի մեջ ուժի մեջ մտնելու ժամկետները դրել ենք․ օրենքի ընդունումից 6 ամիս հետո կսկսի գործարկվել: Դեռ ԱԺ-ում էլ քննարկումների շրջափուլ է մեզ սպասվում: Փուլային մոտեցումը մեզ կօգնի, որ ավելի սահուն անցում կատարենք, բայց սա էլ կախված է մեր երկրի տնտեսական աճից»: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
