«Գիշերային հարձակման թիրախներից մեկը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքն էր»․ Զելենսկի
![]() Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Կիևի և Ուկրաինայի 12 մարզերի էներգետիկ ենթակառուցվածքներին ու բնակելի թաղամասերին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ ռուսական բանակը «նվեր» է մատուցել՝ Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում բնակելի շենք ոչնչացնելով։ Դա սովորական հինգհարկանի շենք էր։ Ցավոք, այս պահին հայտնի է հինգ զոհի և 26 վիրավորի մասին, այդ թվում՝ հինգ երեխայի։ Փլատակների տակ դեռ կարող են մարդիկ գտնվել»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Դնեպրում ևս հինգ բազմաբնակարան շենք է վնասվել, իսկ Կրեմենչուգում՝ չորս բազմահարկ շենք։ Երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Զապորոժիեում վնասվել է բազմահարկ շենք։ Կիևում ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել։ Եվս երկու մարդ զոհվել է Ալեքսանդրիայում։ Զելենսկին նշել է, որ ռուսական կողմը կիրառել է 70 հրթիռ, բազմաթիվ բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր։ Նա կոչ է արել միջազգային գործընկերներին օպերատիվ կերպով տրամադրել լրացուցիչ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ՝ բալիստիկ սպառնալիքներին դիմակայելու համար։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
