«Եթե չսովորենք ճիշտ օգտագործել հակաբիոտիկները, մի քանի տարուց պարզ հիվանդություններ չենք կարողանալու բուժել». Անահիտ Ավանեսյան
![]() «Էլեկտրոնային դեղատոմսերի բարեփոխման ծրագիրը շատ լայն շրջանակ է ներառում, ուստի շատ բարդ է միանգամից՝ մեկ օրում կամ ամսում հասնել նրան, որ ամբողջ համակարգին անշեղորեն հետևեն բոլոր քաղաքացիները»,- «Ֆակտոր»-ի եթերում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան այն դիտարկման, որ «էլեկտրոնային դեղատոմսում գործող 500 դեղերը շատ հաճախ անարգել վաճառվում են դեղատներում՝ առանց դեղատոմսի»: Անդրադառնալով հակաբիոտիկների կիրառմանը՝ նախարարն ընդգծեց. «Եթե մենք չսովորենք ճիշտ օգտագործել հակաբիոտիկները՝ ըստ բժշկի ցուցման, մի քանի տարուց մենք շատ պարզ հիվանդություններ, օրինակ՝ թոքաբորբը, ի վիճակի չենք լինելու բուժել: Այսինքն՝ մենք փորձում ենք, որ մարդիկ ինքնաբուժությամբ չզբաղվեն»: Ավանեսյանի խոսքով՝ որոշվել է մյուս դեղերի շարքը ևս միայն էլեկտրոնային դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկում ներառելը հետաձգել 6 ամսով, որպեսզի այն փոփոխությունը, որ իրականացվել է, մարդիկ՝ քաղաքացիները, բժիշկները, ինչպես նաև դեղատները մի քիչ ավել ժամանակ ունենան՝ սահուն կերպով կիրառելու: «Ամենազարգացած երկրներում էլ թվայնացման գործընթացը անցնում է շատ բարդ գործընթացներով»,- նկատեց Ավանեսյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր առջև հավակնոտ ծրագիր է դրել և հասնելու է հաջողության: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
