Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.

«Գազային պատերազմին դիմագրավելու ունակությունից է կախված ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան պետության ճակատագիրը»․ Արթուր Սաքունց

207
Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 00:33
«Գազային պատերազմին դիմագրավելու ունակությունից է կախված ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան պետության ճակատագիրը»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր» իրավիճակ է ստեղծվում Մոլդովայում, բայց հատկապես Մերձդնեստրում, ռուսական գազի մատակարարման դադարեցումից հետո։ Պարզ է, ռուսական գազը չի կարող մատակարարվել միմիայն Մերձդնեստր, ՌԴ-ի կողմից կառավարվող տարածք, բայց դե դա կարևոր չէ, իհարկե, Կրեմլի համար, կարևորը Մոլդովայի իշխանություններին նեղելն է։ Իսկ թե այդ ընթացքում իր հպատակներն էլ «նեղության» մեջ կհայտնվեն, դա արդեն աշխարհաքաղաքական շահերում Կրեմլի համար «փոքր» խնդիր է կամ էլ ընդհանրապես խնդիր չէ։

Բայց հիմնական հարցը ՀՀ-ի իշխանություններին է ուղղված․ ունե՞նք լուծում ռուսական գազի մատակարարման դադարեցման դեպքում։ Այս մասին առնվազն երկու տարի հնչեցվում է հրապարակային։

Գազային պատերազմին դիմագրավելու ունակությունից է կախված ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետության ճակատագիրը, Եվրոպական միության և նրա առանձին պետությունների հետ ռազմավարական համագործակցության հնարավրությունը, պետության անվտանգության ապահովումը»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց