Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.

Լցանավերի վթարից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք

174
Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ., 23:54
Լցանավերի վթարից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք

Մազութ տեղափոխող լցանավերի վթարից հետո մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք է լցվել Սև ծով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը։

«Մասնագետները պարզել են, որ ծովում հայտնված նավթամթերքի ծավալը կազմում է մոտ 2,4 հազար տոննա։ Սա զգալիորեն պակաս է լցանավերի նավապետների տված նախնական գնահատականից»,- ասված է հրապարակման մեջ։

Նախարարությունը հայտնել է նաև, որ Կերչի նեղուցի ջրերում տեղի ունեցած վթարը M100 կարգի ծանր մազութի հետ կապված առաջին վթարն է աշխարհում։ Այս առումով նավթի վերացման հիմնական մեթոդը ափամերձ գոտուց այն հավաքելն է, երբ մազութն արտանետվում է ափամերձ գոտի:

Հիշեցնենք, որ Volgoneft-212 և Volgoneft-239 լցանավերը վթարի են ենթարկվել դեկտեմբերի 15-ին։ Նավաստիներից մեկը մահացել է, մյուսները տարհանվել են։