Նավթամթերքի արտահոսքից աղտոտվել է Սև ծովի` 800 քառակուսի կիլոմետր ջրային տարածք
![]() Նավթի արտահոսքից, որը տեղի է ունեցել Սև ծովում Կերչի նեղուցի մուտքի մոտ լցանավերի խորտակումից հետո, արդեն տուժել է մոտ 800 քառակուսի կիլոմետր ջրային տարածք, ՏԱՍՍ-ին հայտնել է հեռահար զոնդավորման մեթոդների մասնագետ Սերգեյ Ստանիչնին, ով համագործակցում է ծովային փրկարար ծառայության հետ։ «Ամբողջ ժամանակահատվածում ընդհանուր տարածքը, որտեղ հայտնաբերվել է աղտոտվածություն, կազմում է մոտ 800 քառակուսի կիլոմետր»,- ասել է Ստանիչնին: Նա պարզաբանել է, որ չի կարելի ասել, որ այս ամբողջ տարածքում ծովի հատակն աղտոտված է. մազութը նստում է առանձին հատվածներում, իսկ նշված տարածքն այն տարածքն է, որտեղ արձանագրվել է նավթամթերքի անցում ջրի մակերեսային շերտերով։ Մինչդեռ նեղուցի մուտքի մոտ խորտակված լցանավից արտահոսքը շարունակվում է՝ ըստ երկուշաբթի արված արբանյակային լուսանկարների։ Հետագիծը, որով կշարժվեն վտանգավոր նյութերը, կախված է քամու ուժգնությունից և ուղղությունից, ինչպես նաև ծովի այդ տարածաշրջանում հոսանքների ներկա իրավիճակից։ |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
24116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19714.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
20113.10.2026, 19:48
