Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.

«Գուցե «հաղթած նախագահն ու պարտված Փաշինյանը» տալիք-առնելիք չունեն, բայց ժողովուրդը նրանց հարցնելիք ունի»․ Վահրամ Աթանեսյան

158
Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ., 22:07
«Գուցե «հաղթած նախագահն ու պարտված Փաշինյանը» տալիք-առնելիք չունեն, բայց ժողովուրդը նրանց հարցնելիք ունի»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018թ. հեղափոխության էյֆորիայի առաջին ամիսներին, թերևս, այն հազվագյուտ մարդկանցից մեկն եմ եղել, որ Նիկոլ Փաշինյանին անվանել եմ «ժամանակավոր կառավարության ղեկավար» և հորդորել եմ ԼՂ կարգավորումից չխոսել, մինչև կկայանան արտահերթ ընտրությունները, և ինքը բացարձակ լեգետիմ իշխանություն կունենա: Ընդ որում, ավելացրել եմ, որ լիարժեք իշխանություն ունենալու դեպքում էլ պետք է պահպանի բանակցային գործընթացի հաջորդայնությունը-ժառանգորդությունը:

Ես, իհարկե, այնքան հավակնոտ չէի, որ մտածեի, թե նա իմ խորհրդին է սպասում կամ կընդունի այն: Առաջնորդվել եմ խղճով և համոզմունքով: Բայց դա չէ խնդիրը: Փաշինյանին արդարացիորեն քննադատողները, այդ թվում և ինքը, չգիտես ինչու մոռանում են, որ Հայաստանում բանակցությունները սեփական կետից սկսելու, դիվանագիտական ժառանգությունից լիովին հրաժարվելու նախադեպ ունեցել ենք 1998 թվականին, երբ կարգավորման փուլային տարբերակը մերժածները, այդ թվում և, գուցե, առաջին հերթին՝ ԼՂ ռազմաքաղաքական էլիտան, երկու ձեռքով կողմ են եղել «Ընդհանուր պետություն» առաջարկին: Իսկ այն ԼՂ-ն նախկին ԼՂԻՄ-ի ոչ ամբողջական սահմաններով և Հայաստանի հետ Լաչինի միջանցքի կապով պետական կազմավորում էր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Թե բա՝ հաղթած նախագահը պարտված Փաշինյանի հետ խոսելիք չունի: Գուցե Փաշինյանն էլ նրա հետ «տալիք-առնելիք չունի»: Բայց դրանից չի հետևում, թե հայ ժողովուրդն էլ նրանց հարցնելիք չունի»։

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան