«Սիրիայի նոր վարչակազմը կարող է դառնալ Կիևի հուսալի գործընկերը»․ Զելենսկի
1142
Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 09:37
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2025 թվականին Սիրիայի նոր վարչակազմը կարող է դառնալ Կիևի հուսալի գործընկերը՝ ինչպես անվտանգության, այնպես էլ առևտրի տեսանկյունից։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ու գյուղատնտեսական քաղաքականության և պարենի նախարար Վիտալի Կովալը բանակցում են Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ Մերձավոր Արևելքում արևելաեվրոպական երկրի հեռանկարների շուրջ։ Զելենսկու հավաստմամբ՝ Կիևը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։ Այս հարցերի շուրջ Ուկրաինան բանակցում է նաև Լիբանանի հետ, իսկ նոր տարում նախատեսում է ավելի ակտիվ լինել Աֆրիկայում։ |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12