«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է ռազմավարական շրջադարձ կատարի». Գուրգեն Սիմոնյան
![]() «Ես ակնկալում եմ, որ 2025-ին Մեղրիի և Մարգարայի անցակետից ռուսները դուրս գան, Եվրոմիության դիտորդական առաքելության թվաքանակի ավելացում լինի, մինչև ապրիլ ամբողջ ՀՀ սահմանագիծը ռուսաթափվի, 102-րդ ռազմաբազայի պայմանագիրը դեմոստրացվի և մինչև ամառ պայման դրվի՝ 102-րդ ռազմաբազան ապամոնտաժել և հեռացնել ՀՀ-ից, մինչև սեպտեմբեր դուրս գանք ԵԱՏՄ-ից»,-«Ֆակտոր»-ի եթերում ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ եթե ներկայիս իշխանությունները այս գործընթացներն անեն, նրանք կվաստակեն շանս՝ արկղի միջից դուրս ցատկելու և 2-րդ, 3-րդ կարգավիճակով խորհրդարանում ներկայացված լինելու համար: «Ես չեմ պատկերացնում ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխման լայնածավալ ծրագրեր, որոնք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հնարավորություն կունենա անելու: Չի կարող անել սահմանադրական բարեփոխումներ»,- նշեց քաղաքական գործիչը և մատնացույց արեց. «Թող ռազմավարական շրջադարձ կատարեն: Ժամանակը եկել է, ուշացրեցիք, Բաշար Ասադի օրը կընկնեք: Նա էլ 10 տարի շանս ուներ, բայց չկարողացավ ձևավորել նոր իրողություններ»: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
