Իսրայելական բանակը Լիբանանի հարավում կիրառել է հրկիզող զենքեր
![]() Իսրայելական բանակը կիրակի օրը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակելի թաղամասերին՝ օգտագործելով հրկիզող զենքեր, որոնք խոշոր հրդեհներ են առաջացրել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։ «Իսրայելական ավիացիան հարվածել է Էլ-Մանսուրի գյուղին, իսկ հրետանին ծանր արկերով կրակ է բացել Ալի ալ-Թահեր բարձունքների, Զուտարի և Մեյֆդունի միջև ընկած տարածքի և հարավային Լիբանանի Էլ-Մանսուրի հողերի վրա», - ասել է գործակալության աղբյուրը։ Աղբյուրը հավելել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հրկիզող զինամթերք է նետել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մեծ քանակությամբ այգիներ և լեռնային տարածքներ է այրել Արևմտյան Բեքայում՝ Նիհայից մինչև Քֆարհունա: Մեկ այլ անօդաչու թռչող սարք, ըստ նրա, պայթուցիկ նյութեր է նետել Ալի ալ-Թահեր բլրի մոտ: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
