«Թեհրանը «գիտի, թե ինչ հզոր հարված կհասցնի իրեն Իսրայելը». Նեթանյահուն կրկին սպառնացել
![]() Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետից բաղկացած ծրագիրը և զորքերը դուրս չի բերի պաղեստինյան անկլավից մինչև «ՀԱՄԱՍ»--ի իրական զինաթափումը», և դա պետք է ներառի բոլոր զենքերը՝ ծանր, թեթև և ցանկացած այլ: Այսպիսի հայտարարություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հրեական պետության կառավարության նիստում։ Ըստ Նեթանյահուի՝ Իսրայելը քննարկում է այս հարցը ամերիկյան վարչակազմի հետ. «Նրանք գաղափարներ ունեն, որոնցից մի քանիսը մեզ համար ընդունելի են, ոմանք՝ ոչ, և մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել մեր դիրքորոշումը», հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի գործել Գազայի հատվածից եկող սպառնալիքների դեմ»՝ ուղղված իսրայելցի զինվորականների և քաղաքացիների դեմ։ Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ «մեծապես արժևորում է ԱՄՆ-ի հետ պատմական գործընկերությունը միջուկային զենք ձեռք բերելու Իրանի փորձերի դեմ պայքարում։ Եվ ես ուզում եմ կրկին ընդգծել՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի Իրանը միջուկային զենք չի ունենա, քանի դեռ ես վարչապետ եմ»։ Ըստ Նեթանյահուի, վերջին շաբաթներին «Իրանը հարձակվում է տարածաշրջանի երկրների վրա՝ նույնիսկ դրանից դուրս, բայց կա մի երկիր, որի վրա նա չի հարձակվում՝ Իսրայելը»: Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Թեհրանը «գիտի, թե ինչ հզոր հարված կհասցնի իրեն Իսրայելը, եթե դա անի»։ Իսրայելի կառավարության ղեկավարն ասել է, որ իր օրոք պաղեստինյան պետություն չի ստեղծվի «ոչ Գազայում, ոչ Հրեաստանում և Սամարիայում (Արևմտյան ափ-խմբ.)»: Նրա խոսքով, Իսրայելի անվտանգությունը «բանակցությունների առարկա չէ», և երկիրը կպաշտպանի իր շահերը նույնիսկ ամենամոտ դաշնակիցների հետ հարաբերություններում։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
