Վաղարշապատում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը
![]() Օգոստոսի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Արթուր Գ-ն վիճաբանել է եղբայրներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Պ-ի, 23-ամյա Ավետիս Պ-ի և վերջիններիս հայր՝ 57-ամյա Աշոտ Պ-ի հետ, որի ընթացքում վերջիններս քաշքշել են և հարվածներ են հասցրել Արթուր Գ-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Արթուր Գ-ն իր ընկերների հետ վերցնելով տարբեր տեսակի սառը զենքեր, օգոստոսի 3-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, հավաքվել են Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում և պատրաստվել, որպեսզի, երբ եղբայրները փակեն իրենց տան հարակից մրգի խանութը, նրանց հանկարծակիի բերելով՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իրենց հետ վերցրած տարբեր տեսակի սառը զենքերը կիրառեն եղբայրների նկատմամբ՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օգոստոսի 3-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցից խուլիգանության նախապատրաստության և ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արթուր Գ-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Աղվան Ս-ն, 17-ամյա Հ․ Թ-ն, 18-ամյա Սերյոժա Ս-ն, 17-ամյա Լ․ Հ-ն, 17-ամյա Ն․ Հ-ն և ևս մի քանի անձանց, իսկ մեկ օր անց ոստիկանություն են տեղափոխվել նաև Ավետիս Պ-ն և Արման Պ-ն։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
1308:36
«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
14803:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
12202:06
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
266Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
182Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
159Երեկ, 21:48
