Գիտնականները 8000 տարվա վաղեմության կերամիկայի վրա մատնահետքեր են հայտնաբերել
![]() Թուրքիայի արևմուտքում՝ Ուլուջակ հնավայրում, հնագետները 8000 տարվա վաղեմության կերամիկայի և կավե իրերի վրա մատնահետքեր են հայտնաբերել։ Այս մասին գրում է Daily Galaxy-ն։ Իզմիր նահանգի Քեմալփաշայի շրջանում գտնվող այս գտածոն կարևոր պատկերացում է տվել այն մասին, թե ինչպես են վաղ համայնքները սկսել ավելի կազմակերպված ձևով արտադրել կերամիկա։ Նշվում է, որ արհեստանոցը թվագրվում է մ.թ.ա. 6000–5840 թվականների ժամանակաշրջանով և հայտնաբերվել է վեց սենյականոց շինությունների համալիրում։ Այնտեղ հայտնաբերվել են գործիքներ, անավարտ կերամիկական իրեր, գունանյութեր և այս արհեստի հետ կապված այլ նյութեր։ Նշվում է, որ մատնահետքերն առաջին հստակ ապացույցներից են, որ կերամիկայի արտադրությունն իրականացվել է հմուտ արհեստավորների կողմից, ովքեր աշխատել են առանձին արհեստանոցում, և ոչ միայն բնակելի տարածքներում: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30
