Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.

«ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսելը փրկօղակ կլինի ՀՀ-ի համար»․ Հովսեփ Խուրշուդյան

180
Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ., 20:56
«ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսելը փրկօղակ կլինի ՀՀ-ի համար»․ Հովսեփ Խուրշուդյան

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին՝ այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ կքվեարկի «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին՝ հաշվի առնելով նաև վարչապետի այն հայտարարությունը, թե «քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել այդ նախաձեռնությանը»։

«Չեմ կարծում, որ 60 հազար վավեր ստորագրություններն են, որ կստիպեն իշխանություններին այդ քայլին գնալ։ Կարծում եմ, որ իշխանությունների համար ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում՝ այն ճնշումների լույսի ներքո, որ Ռուսաստանն իրականացնում է Հայաստանի վրա՝ Մեղրիի միջանցքը ստանալու համար, սա փրկօղակ է․ այս ուղղությունը և ժողովրդի կողմից այս ուղղության սատարումը փրկօղակ է ՀՀ-ի համար։

Այդ 60 հազար հոգին, ովքեր ստորագրեցին, շատ կարևոր գործ արեցին Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար։ Եթե Հայաստան պետությունը, ՀՀ իշխանությունները չունենային այսպիսի այլընտրանք՝ այս գործընթացի պաշտոնականացման, ավելի դժվարությամբ հնարավոր կլիներ այս գործընթացը»,- նշեց Խուրշուդյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, նպատակ չկա սրելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, կա նպատակ սեփական ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու։

«ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսելը փրկօղակ կլինի ՀՀ-ի համար»․ Հովսեփ Խուրշուդյան