Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

Իրանի արտգործնախարարը զգուշացրել է Սիրիայում ահաբեկչության հնարավոր վերադարձի մասին

100
Այսօր, 16:30
Իրանի արտգործնախարարը զգուշացրել է Սիրիայում ահաբեկչության հնարավոր վերադարձի մասին

Իրանը նախազգուշացնում է Սիրիա ահաբեկչության հնարավոր վերադարձի մասին՝ երկրում տիրող քաոսի ֆոնին, ուրբաթ օրը «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։
«Մենք նախազգուշացնում ենք քաոսի արդյունքում Սիրիա ահաբեկչության վտանգի վերադարձի մասին, որը կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ասել է Արաքչին եգիպտական «Ալ Ջհադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև ընդգծել է, որ իրանցի խորհրդականների ներկայությունը Սիրիայում առաջին հերթին ձեռնարկվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների և երկրի տարածքում գործող այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայում ընդդիմադիր զինյալները գրավել են Դամասկոսի պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրում։