Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան

92
Այսօր, 12:06
«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր Հայաստանում պատգամավորներ են դարձել մարդիկ, ովքեր հանրային կյանքում որևէ դեր չեն ունեցել և չեն առանձնացել ոչ իրենց համայնքներում, ոչ էլ առաջադրող կուսակցությունում կամ դաշինքում։

Հրաժարվեցինք մեծամասնական ընտրակարգից, որից հետո նաև ռեյտինգային համամասնական ընտրակարգից՝ պատճառաբանելով, որ օլիգարխները չարաշահում են և լծակներ են ստանում այդ ձևաչափում։ Սակայն հեղափոխությունից հետո բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեին և հետևաբար օլիգարխները չպետք է կարողանային միջամտել որևէ ընտրական գործընթացի։

Արդյունքում, համամասնական ընտրակարգով ձևավորված խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ՝ Փաշինյանը, Քոչարյանը և Սարգսյանը։ Որոշ ժամանակ առաջ էլ պատգամավորների մի խումբ նույնիսկ վայր դրեցին իրենց մանդատները, որ Ռոբերտ Քոչարյանի որդին վերցնի մանդատ և ազատ արձակվի կալանքից։ Արդյո՞ք սա ժողովրդավարական գործընթացի արդյունքում էր, կարծում եմ՝ ոչ։

Օլիգարխների գերակայության դեմ պետք է պայքարել պետական ինստիտուտների զարգացման միջոցով, այլ ոչ թե ոչնչացնելով ներկայացուցչական ժողովրդավարության ընտրական ինստիտուտները»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան