«Իսկանդեր»-ի հարվածից Ուկրաինայում վնասվել է 6 դիվանագիտությունների տարածք
![]() Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի կողմից Կիևի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են վեց երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքներ՝ Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի։ Դեսպանատան ներկայացուցիչների թվում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին։ Ընդհանուր առմամբ, օրվա սկզբից հակաօդային պաշտպանությունը Ուկրաինայի տարբեր շրջաններում խոցել է հակառակորդի 40 «Շահեդ» և այլ տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի 20 սիմուլյատորներ, որոնք օգտագործվել են հակաօդային պաշտպանությանը մոլորեցնելու համար։ Հարձակումը վնասել է Sense Bank-ի կենտրոնական գրասենյակը։ Օդային գրոհի ժամանակ գրասենյակի աշխատակիցները գտնվել են անվտանգ վայրում։ Բանկը նաև հայտնել է, որ կորցրել է կապը գործընկերոջ հետ, ով աշխատանքի գնալիս գտնվել է պայթյունի էպիկենտրոնի մոտ: |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
