«Իլհամն ու Նիկոլը գործում են սինխրոն». Մարգարիտ Եսայան
91
Երեկ, 17:18
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Զուգահեռ իրականություն․ իլհամ+նիկոլ Օրերս տեղի ունեցավ ևս մեկ բան, որը եկավ հերթական անգամ ապացուցելու, որ իլհամն ու նիկոլը գործում են սինխրոն, ռուսի ասած՝ սոոբշա։ Մեկը հարցազրույց է տալիս ռուս լրագրողին, խոսում է Հայաստանի, իբր զենք գնելու և զինվելու մասին, դա համարելով ադրբեջանին ուղղված վտանգ։ Մյուսը՝ կառավարության նիստում խոսում է հայկական բանակը ևս մեկ անգամ թլպատելու մասին, անամոթաբար ասելով, թե բանակը իբր պետք է վերափոխել, դարձնել խաղաղության պահապան։ Գուցե վաղն էլ առաջարկի, որ զինվորը մեյքափով և մանիկյուրով ներկայանա «խաղաղության» պահպանմանը, առանց զենքի։ Զուտ՝ և ոչինչ ավելին։ Մեկը ասում է՝ խաղաղություն կլինի միայն 300 հազար իբր ՀՀ-ում բնիկ եղած ադրբեջանցիների վերադարձի դեպքում, մյուսը, ստերի տոպրակը բաց ասում է՝ խաղաղությունը հայ-հայ լինելու է։ Մեկն ասում է ադրբեջանական բանակը հիմա ավելի հզոր է, քան երբևէ։ Մյուսը՝ հայոց երբեմնի ամենամարտունակ և զինված բանակը իր ձեռամբ քանդելուց հետո, հիմա էլ այն, ինչ մնացել է այդ բանակից, փորձում է խցկել միայն մեկ օրակարգի մեջ՝ չեղած ու չլինող խաղաղության․ «բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի»։ Մեկը հայտարարում է ի լուր աշխարհի, որ իր երկրի 2025-ի բյուջեից մի քանի անգամ ավելին է հատկացվել ադրբեջանական բանակի սպառազինման համար։ Մյուսը ասում է՝ ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ցանկություն չունի, էսկալացիայի վտանգ չկա, զրոյական է։ Հ․Գ․Ելակը երևի էս սեզոնին թանկ է, ելակից կարծես չխոսեց»: