Պուտինն ափսոսում է, որ պատերազմն ավելի շուտ չի սկսել
![]() «Հատուկ ռազմական գործողությունը» (ինչպես Ռուսաստանի իշխանություններն անվանում են պատերազմն Ուկրաինայի դեմ-խմբ.) պետք է սկսվեր ավելի վաղ՝ մինչև 2022 թվականը։ Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե հնարավոր լիներ գնահատել իրավիճակը 2022 թվականին՝ հիմնվելով այսօրվա գիտելիքների վրա, ես կգայի այն եզրակացության, որ որոշումը պետք է կայացվեր ավելի վաղ»,- նշել է Պուտինը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ պետք է սկսվեր «հատուկ գործողությունը»։ Բայց նա ընդգծել է, որ Մոսկվան պետք է «ավելի մանրակրկիտ պատրաստվեր» նման ռազմական գործողություններին։ Պուտինն անդրադարձել է նաև Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների թեմային։ Նրա խոսքով, Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում երկխոսության մեկնարկի համար, սակայն բանակցությունները պետք է հիմնվեն հակամարտության առաջին շաբաթներին Ստամբուլում քննարկված համաձայնագրերի նախագծերի վրա։ Սա սկզբունքորեն հակասում է Պուտինի՝ այս տարվա հունիսին արված հայտարարություններին։ Այն ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ խաղաղ բանակցությունների համար նախապայման է լինելու Ուկրաինայի չորս շրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի և Խերսոնի շրջանների տարածքը իրենն վարչական սահմաններով Ռուսաստանին հանձնելը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն «առնվազն երեք անգամ համաձայնել է գործարքներ կնքել Կիևի հետ, բայց Ուկրաինան միշտ խափանել է դրանք»։ Ուկրաինայի ղեկավարությունը հերքում է այս հայտարարությունները՝ նշելով, որ խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը հենց Մոսկվայի վերջնագրային պայմաններն են։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել փնտրել փոխզիջումներ և առաջարկել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը բանակցային գործընթացին։ Սակայն Ռուսաստանը պատրաստ չէ Կիևին վերադարձնել օկուպացված տարածքները և պնդում է, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություններից։ Նախագահը նաև հավելել է, որ հրադադարի մասին համաձայնագիր կարող է կնքվել միայն «Ուկրաինայի օրինական իշխանությունների» հետ. Պուտինն այդպիսին է համարում միայն Գերագույն Ռադան։ Վլադիմիր Զելենսկին, ըստ Ռուսաստանի առաջնորդի, այժմ կորցրել է Ուկրաինայի նախագահի իր լեգիտիմությունը։ Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկել են այս տարվա մայիսին՝ պատճառաբանելով ռազմական դրությունը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
