Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության»․ Հայկ Դեմոյան

86
Երեկ, 23:06
«ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության»․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՆՊԵՏՔ ՈւՂԵՂՆԵՐ․
1950-ական թվականներին Երևանի մսի կոմբինատը այսպիսի արտադրանք է թողարկել՝ «Ուղեղ սուխարու մեջ» անվանումով: Պատկերացնո՞ւմ եք հումքի ինչպիսի անսպառ աղբյուրներ կունենար մսի կոմբինատը մեր օրերում, ի դեմս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի որոշ գիտաշխատողների, որոնք հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալով՝ աշխատում են ընդդեմ սեփական պետության և «ի փառս» հակահայ քարոզչության:
Այսօր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը տրված վերջնաժամկետի օրն էր: Հիշեցնեմ, պահանջները.
ա. Գիտությունների ակադեմիայի նախագահությունը ՀՀ քաղաքացիներին պաշտոնական բացատրություն պետք է տա Հայաստանի Հանրապետության անվտանգությունը խաթարող և թշնամի երկրի քարոզչությանը նպաստող որոշ գիտաշխատողների ու ինստիտուտների գործունեության կապակցությամբ:
բ. Գիտությունների ակադեմիայի նախագահությունը պետք է ստիպի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Հարություն Մարությանին, Հրանուշ Խառատյանին, Լուսինե Խառատյանին և Արսեն Հակոբյանին ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից՝ թշնամի երկրի հակահայկական քարոզչությանը գիտակցված կամ չգիտակցված ձևով աջակցելու համար:
Սույն անպատասխանատու գործելաոճ որդեգրած անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցների ու ձևերի ընտրությունը թողնում ենք ակադեմիայի նախագահությանը:
Երկուշաբթի կներկայացնեմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ դատական հայցադիմումի տեքստը՝ այս պահանջները չկատարելուն ի պատասխան»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան