Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան

79
Այսօր, 12:48
«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան

150 միլիարդ դոլարի գինը 300 փախստականի վերադարձն է․ Հայկ Նահապետյան
«Ալիևը հստակ ասում է այն քայլերը, որը ինքը կիրառելու է, և դա ասում է Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունում, հեռուստաընկերության տնօրենի հետ հարցազրույցում»։ Այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «24 նյուզ»- ի եթերում։
«Նախ սկսենք փոխադարձ հայցերից հրաժարվելուց․ 150 մլրդ դոլար Ադրբեջանի նախագահը գնահատում է, որ 1991 թվականից առ այսօր էդ տարածքը՝ որպես իր պետության տարածք, որը, ի դեպ, Փաշինյանն է ճանաչել, էդքան կորուստ է ունեցել․ բա եթե ինքը հայցից հրաժարվում է, դիմացը ի՞նչ է ստանալու»,- ասաց Նահապետյանը։ Ըստ նրա, 150 լրդ դոլարը գին ունի, այդ գինը 300 հազար փախստականի «վերադարձն» է Հայաստան։ «Ալիևն ասում է՝ ես 150 միլիարդը ջրում եմ՝ դու տարածք ես տրամադրում 300 հազար փախստականի համար, ապահովում ես, այդ թվում անվտանգությամբ»։
«Հիմա Ալիևը պարտադրում է, որ Հայաստանը չի կարող ունենալ այս, այս, այս, հիմնականում հարձակողական, մահաբեր զինատեսակները, էդ դեպքում ցուցակը որտե՞ղ է, իսկ ի՞նչ կարող է ունենալ, ցուցակը Ալիևի մոտ է, այնպես ինչպես Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանին թույլատրված էր ունենալ մի քանի հրանոթ, մի քանի տասնյակ հրացան և մի քանի հարյուր զինվոր»,- նկատեց փորաձագետը։