Ուկրաինան հայտնել է ՌԴ ռազմածովային ուժերի «Ան-72» ինքնաթիռի պայթեցման մասին
![]() Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության հայտարարության համաձայն՝ ուկրաինացի դիվերսանտները հարձակում են իրականացրել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Օստաֆևո» օդանավակայանի վրա, որտեղ պայթեցվել է ՌԴ ռազմածովային ուժերի «Ան-72» ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Սակայն ռուս փորձագետներն արագ հերքել են այս տեղեկությունը։ Ուկրաինական կողմի հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին Օստաֆևո օդանավակայանում, որտեղ, իբր, պայթյունի հետևանքով վնասվել է ինքնաթիռի գլխավոր ուժային կենտրոնը։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ այս ինքնաթիռի արժեքը մոտավորապես 4,5 մլն դոլար է։ Սակայն ռուս վերլուծաբանները հերքել են պայթյունի մասին լուրերը: Նրանք ընդգծել են, որ օդանավակայանը ներկայում չի գործում։ Վերջին տարիներին օդանավակայանը հիմնականում օգտագործվել է կորպորատիվ բիզնես ինքնաթիռների և Արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռների սպասարկման համար։ Հաղորդվում է, որ «Օստաֆևո»-ից բոլոր չվերթները դադարեցվել են 2024 թվականի սկզբից։ Ներկա պահին օդանավակայանի տեխնիկական գոտում մի քանի «Ան-72» ինքնաթիռ կա, որոնք սպասում են վերանորոգման, սակայն դրանց հետ կապված միջադեպեր չեն եղել, հաղորդում է «Պատերազմ կեղծիքների հետ» թելեգրամ-ալիքը։ Վերլուծաբանները նաև նշել են, որ որպես պայթյունի մասին տեղեկությունների ապացույց՝ ուկրաինական աղբյուրները ներկայացրել են տեսանյութ, որում միայն լուսաբռնկիչ է երևում, որով դեպքի ճշգրիտ վայրը և ժամը հաստատել հնարավոր չէ։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
