Թրամփն սպառնում է ԵՄ-ին մաքսատուրքերով, եթե դաշինքն ավելի շատ նավթ և գազ չգնի ԱՄՆ-ից
![]() ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է ԵՄ-ին, որ դաշինքը պետք է պարտավորվի ավելի շատ ամերիկյան նավթ և գազ գնել, այլապես մաքսատուրքեր կկիրառի, դեկտեմբերի 20-ին հաղորդել է Financial Times-ը: Սա նրա առաջին «հարձակումն է» Բրյուսելի վրա ընտրություններում հաղթելուց հետո: Միացյալ Նահանգները հում նավթի՝ աշխարհի խոշորագույն արտադրողն է և Հեղուկացված բնական գազի ամենամեծ արտահանողը: Թրամփը սպառնացել է հարկացուցակներ սահմանել տարբեր երկրների հանդեպ՝ Չինաստանից մինչև Կանադա, և հատկապես թիրախավորել է այն երկրներին, որոնք առևտրային դեֆիցիտ ունեն Միացյալ Նահանգների հետ: ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի գրասենյակի տվյալներով՝ 2022 թվականին ԵՄ-ի հետ ապրանքների և ծառայությունների առևտրի դեֆիցիտը կազմել է 131,3 միլիարդ դոլար։ Թրամփը բազմաթիվ դժգոհություններ ունի ԵՄ-ից և քննադատել է Եվրոպային պաշտպանական ծախսերի անբավարարության և ԱՄՆ-ԵՄ առևտրային դեֆիցիտի համար: Անցյալ ամիս Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ արեց Եվրոպայի քաղաքական առաջնորդներին համագործակցել իր հետ մաքսատուրքերի հարցում և գնել ավելի շատ ամերիկյան արտադրության ապրանքներ: ԵՄ-ն ցանկանում է խուսափել Թրամփի հետ առևտրային պատերազմից և վերջին ամիսը փորձել է գտնել մաքսատուրքերից խուսափելու հնարավոր ուղիներ՝ ավելացնելով ամերիկյան ապրանքների գնումները, ինչպիսիք են հեղուկ բնական գազը կամ գյուղատնտեսական ապրանքները: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
