Եվրոմիությունը համաձայնեցրել է ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու ժամկետները
![]() ԵՄ Խորհուրդը և Եվրոխորհրդարանը համաձայնության են եկել ռուսական բնական գազի ներմուծման փուլային դադարեցման կանոնակարգի շուրջ։ ԵՄ Խորհրդի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ ռուսական խողովակաշարային գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի համապարփակ արգելքը, ենթադրաբար, ուժի մեջ կմտնի ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբերի 1-ին։ Հեղուկացված բնական գազի մատակարարման համար սահմանափակումները կգործեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Անցումային շրջան է նախատեսված մինչև 2025 թվականի հունիսը կնքված կարճաժամկետ պայմանագրերի համար։ Արգելքը կգործի ռուսական հեղուկացված բնական գազի մատակարարումների վրա 2026 թվականի ապրիլի 25-ից, իսկ խողովակաշարային գազի մատակարարումների վրա՝ 2026 թվականի հունիսի 17-ից։ «Սա մեծ հաղթանակ է մեզ և ամբողջ Եվրոպայի համար։ Մենք պետք է վերջ դնենք ԵՄ-ի կախվածությանը ռուսական գազից, և ԵՄ-ում ռուսական գազի համապարփակ արգելքը կարևոր քայլ է այս ուղղությամբ», - ասել է Դանիայի կլիմայի, էներգետիկայի և կոմունալ ծառայությունների նախարար Լարս Աագարդը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
