«Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում Դելին է»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ հայաստանյան հանրությունը կենտրոնացել է եկեղեցի-պետություն և իշխանություն-կաթողիկոս օրեցօր սրվող հարաբերությունների վրա, որն ինքստինքյան հասկանալի է, այլ կերպ չէր էլ կարող լինել, իրականում աշխարհակարգի նոր կառուցվածքը որոշվում է ուժեղագույն կենտրոնների հարաբերությունների նոր վերադասավորումներով: Երբ որ դա ավարտվի, կավարտվի նաև միջազգային նոր համակարգի ձևավորումը և նոր ազդեցության և շահերի գոտիներում գտնվող փոքր պետությունները կամա թե ակամա ստիպված են լինելու ընդունել նաև նոր կանոնները: Աքսիոմատիկ ճշմարտություն է նաև այն, որ նոր աշխարհակարգի տրամաբանությանը համապատասխան վերակառուցվելու են նաև ներքաղաքական ինստիտուտները: Այսինքն, հայտնվելով իքս ուժային կենտրոնի ազդեցության և շահերի գոտում, դու չես կարող ունենալ նրան քննադատող և մերժող քաղաքական դիրքորոշմամբ իշխանություն: Այդպիսի իրավիճակն ինքնստինքյան նվազագույնի է հասցնում նաև արտաքին քաղաքականության ոլորտային դիվերսիֆիկացիան: Այս առումով հիմա համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում Դելին է, որտեղ պաշտոնական այցով գտնվում է ՌԴ նախագահը: Հնդկաստանը միջուկային տերություն է, բնակչության թվով թիվ մեկ երկիրն է, տնտեսական պոտենցիալով գերազանցում է մեծ պետություններից շատերին: Նա առաջատար դերակատարում ունի Հարավային Ասիայում, Չինաստանի հետ միասին նրա դիրքորոշումներից կախված նաև ՌԴ-Արևմուտք առճակատման և ուկրաինական պատերազմի ավարտի արդյունքները: Ուշադրության է արժանի այն, որ Հնդկաստանը և Ռուսաստանը պարբերաբար կարծիքներ են փոխանակում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Իհարկե, շատ կարևոր է պատժամիջոցներին չմիանալը և նավթի գնումների հարցը, այլապես Պուտինը չէր գնա Հնդկաստան»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Իրանի հրթիռային հարվածի հետևանքով ԱՄԷ-ում զոհվել է ԿՀՎ 6 բարձրաստիճան սպա». #Tasnim
146Երեկ, 22:39
Պակիստանը հայտարարել է 352 աֆղան զինվորի մահվան մասին
197Երեկ, 22:07
«Անդրադարձ՝ Մարտի 1-ի գործի շրջանակում իրականացվող աշխատանքներին»․ ՀՀ գլխավոր դատախազություն (տեսանյութ)
101Երեկ, 22:06
«Թեհրանում պայթյուններ են որոտացել». #Tasnim
140Երեկ, 21:22
Իսրայելի պաշտպանության բանակը նախատեսում է հավաքագրել 100 հազար պահեստազորայինների
190Երեկ, 21:09
Իրանում դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 165-ի
185Երեկ, 20:45
