«ԱՄՆ ներգաղթի արգելքի տակ է գտնվում ավելի քան 30 երկիր»․ Նոեմ
![]() ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ընդլայնել գործող ներգաղթի արգելքը՝ այն տարածելով 19-ից ավելի քան 30 երկրների վրա՝ Վաշինգթոնում ազգային գվարդիայի զինծառայողների վրա հարձակումից հետո։ Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը հայտնել էր, որ իշխանությունները քննարկում են գործող ներգաղթի արգելքը 19 երկրից ընդլայնելու հնարավորությունը՝ այն հասցնելով մոտ 30 երկրի։ «Ես չեմ նշի ճշգրիտ թիվը, բայց այն անցնում է 30-ը, և նախագահը շարունակում է գնահատել երկրները», — ասել է Նոեմը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով երկրների ցանկը մինչև 32-ը ընդլայնելու մասին հարցին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Աֆղանստանի քաղաքացին կրակ է բացել Սպիտակ տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ծառայություն իրականացնող Ազգային գվարդիայի զինծառայողների վրա: Երկու զինծառայողներ վիրավորվել էին, նրանցից մեկը ավելի ուշ մահացել էր: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
